38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Համակարգված պատերազմը շարունակվում է

Համակարգված պատերազմը շարունակվում է
04.08.2023 | 09:35

Եվ շրջափակված Արցախ ունեցող ազգի համար այս դիվային համերգը կանխելը և ամեն արցախցու կյանքի համար պայքարելը ազգային-գոյաբանական խնդիրներից է:

Ստորև տեղադրված լուսանկարներից երկուսը չորս տարվա վաղեմություն ունեն։

Սակայն ազգային արժեքների պահպանության համար մեր պայքարը չի ավարտվել, պատմություն չի դարձել, քանի դեռ իշխանության է անհայրենիքների խունտան` մանկուրտոկրատիան։

Պետությունը զավթած այս խմբակը եկավ իշխանության և ամենից առաջ Հայ Առաքելական եկեղեցու, հայագիտության և ազգային-ավանդական արժեքների վրա գրոհելու ծրագիրը կյանքի կոչեցին։ Իսկ

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը դնելը, բազմաթիվ ազդակներից մեկն էր, որ նրանց նպատակը մեր ազգային ողջ ժառանգությունը կործանելն էր։

«ԿԱՄՔ» նախաձեռնության շնորհիվ սկսվեց երկար ու հետևողական պայքար, ստորագրահավաք ընդդեմ այլասերության տարածման։ Կազմակերպիչների և ստորագրահավաքին միացող ու պայքարող ամեն հայի համար պատմականորեն հաստատված ճշմարտություն է, որ Հայ ազգը դարեր ի վեր` անգամ պետականությունը կորցրած ժամանակներում գոյատևել է իր

ազգային-մշակութային արժեքներով։

Իսկ արդեն պետականություն ունենալու պայմաններում հարվածում էին հենց մեր գոյության այդ հիմքերին։

Եվ արդեն 2020 թվականի սեպտեմբերից սկիզբ առած պատերազմի աղետից հետո, երբ թշնամուն հանձնեցին Արցախի 75 տոկոսը, զոհվեցին մեր հազարավոր եղբայրները, նույն այս հակահայ խմբակը շտապեց սեպտեմբերի 21-ին` դեռ մեր հերոսների անմահության տարելիցն անգամ չլրացած` կազմակերպել «գունագեղ շոու»` մի համերգ, որտեղ ամեն մի սիմվոլը, ամեն մի դետալը նոր սպասվող մարտահրավերի սպասում էր։ Չեմ անդրադառնա այդ օրվա սցենարին։ Բոլորն են հիշում։ Եվ հիմա` դարձյալ սեպտեմբեր ամսին, երբ դեռ լրացած չի լինի մեր եղբայրների անմահության երրորդ տարելիցը, սեպտեմբերի 23-ին Հայաստանում հյուրընկալելու են մի արտասահմանցի երգչի, որի երգերը թմրամոլության և այլասերվածության քարոզ են։ Սա այն դեպքում, երբ Արցախը շրջափակված է արդեն 243 օր. ամեն օր, ամեն ժամ Արցախից ստանում ենք լուրեր, որ 120 000 մեր հայրենակիցները, այդ թվում

30 000 երեխաներ հայտնվել են ցեղասպանվելու եզրին, որ անգամ նորածինների կյանքն է վտանգված, քանի որ հնարավոր չէ ձեռք բերել մանկականսնունդը... իսկ բժշկական օգնություն ստանալու մասին էլ հնարավոր չէ խոսել: Արցախի հանդեպ կատարվում է սովասպանդ, որը ցեղասպանության դրսևորումներից է։

Եվ այս պայմաններում անհայրենիք իշխանությունների գիտությամբ և անմիջական հովանավորությամբ վերոհիշյալ երգչի համերգը կազմակերպելու համար տրամադրվել է 23 000 000 դոլար կամ` նույնն է` 9 միլիարդ դրամ։ Սա ևս մի դրսևորումն է այն բանի, որ շարունակվում է մեր ազգին նետված պատերազմը։

Սա համակարգված պատերազմ է` մեր ազգին ֆիզիկապես ու հոգեպես սպանելու համար։

ՈՒնենալով շրջափակված Արցախ, վտանգված Հայաստան` պատերազմը մեր հոգևոր դաշտում շարունակվում է։

Սա այն է, ինչը կարելի է և պե՛տք է կոչել դիվային խրախճանք արհավիրքի ժամին, երբ մի ամբողջ ազգ կանգնած է գոյաբանական կռվի առաջ։

ՈՒ սա էլ բավական չէ, դեռ արդեն հայտարարություն կա, որ նոյեմբերին էլ այլասերված արժեքների քարոզիչ մեկ ուրիշ երգիչ է գալու Հայաստան։

Եվ այս դիվային երգչի ներկայությունը մեր արյունաքամ Հայրենիքում կանխելու համար «ԿԱՄՔ» նախաձեռնության հիմնադիր-ղեկավար ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ հրավիրում է հավաք։ Նախաձեռնությունը կրում է «Խրախճանք ` ժանտախտի ժամին» խորագիրը։ Հայտարարության տեքստում ասված է.

«Ամսի 3-ին , առավոտյան 11:00-ին եկեք կառավարության շենքի դիմաց։

Անթույլատրելի է երկիրն անպաշտպան թողնել, քաղաքացիներին անպաշտպան թողնել, իսկ եղած միջոցներն ուղղել խրախճանքներին և փառատոներին»։

Մենք մեր հոգևոր դաշտի դեմ ուղղված այս հարաճուն մարտահրավերները պետք է կանխենք։ Մենք դա կարող ենք, երբ միաբանվում ու որպես ազգ ենք մեզ դրսևորում։ Մենք ունենք շրջափակված Արցախ, ունենք Եռաբլուր...

Ի վերջո, մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, որի սերունդների չափանիշը երբեք չպիտի լինեն նման խմբերի այլասերված կերպարն ու երգերը։

Այս համերգը պիտի տապալվի։

Եվ ես միանշանակ պաշտպանում եմ Վահագն Չախալյանի այս նախաձեռնությունը։

Դրա համար մի օրինակ նշեմ.դեռ տարիներ առաջ կասկածելի հ/կ-ներից մեկի նախաձեռնությամբ Հայաստան էր գալու ԱՄՆ֊ից մի երգչախումբ, որի անվանումն էր «Օկլահոմայի երգող տղամարդիկ», որտեղ շուրջ 300 երգիչներ էին։ Ի՞նչ էր արել այս խումբը. նրանք «Բապտիստական եկեղեցու» հետևորդ էին, և իրենց իրավունք էին վերապահել նախապես ծաղրական մեկնաբանություն գրել Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ, հեգնել մեր սրբերի բարեխոսությունն ու վարքը... և մենք` Հայ Առաքելական եկեղեցու երիտասարդաց միությունները և ուսանողները միասին ձևավորեցինք բողոքի ալիք ու կարողացանք նման կոլեկտիվի համերգը կանխել, ովքեր իրենց մինչև մի քանի հարյուր միլիոն լսարանաի առաջ նսեմացրել էին մեր հոգևոր ժառանգությունը։Մենք կարողացանք տապալել 300 հոգու ` մի հսկա կոլեկտիվի համերգը։ Իսկ այսօր մի՞թե չպիտի կարողանանք գոնե գաղափարական դաշտում միավորվել ու կանխել մի դիմազուրկ կերպարի մուտքը մեր երկիր։ Սա միայն Արցախի համար պայքարի դաշտում չէ, այլ դառնում է արժանապատվության, գոյաբանական խնդիր:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1572

Մեկնաբանություններ